The Washington Post պարբերականում հրապարակված իր հոդվածում Սառը պատերազմի ամերիկյան ռազմավարության գլխավոր ինտելեկտուալներից մեկը՝ Զբիգնև Բժեզինսկին, զարգացումների երեք հավանական սցենար է նկարագրել՝ կապված Ռուսաստանի հետագա գործողությունների հետ Ուկրաինայում, որոնք կարելի վստահորեն համարել հստակ ազդանշան՝ ռուսական քաղաքական իսթեբլիշմենթին:

1. Համաձայն առաջին սցենարի` Ռուսաստանը հաշտվում է Ուկրաինայում իր ազդեցությունը կորցնելու գաղափարի հետ, չի խոչընդոտում դրա եվրոպականացմանը, հրաժարվում է քաղաքական ու տնտեսական ճնշումներ գործադրելու իր քաղաքականությունից և հրաժարվում է Ուկրիանային եվրասիականացնելու իր նկրտումներից:

Այս դեպքում Արևմուտքը չեն ձգտի Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ընդգրկել, կհրաժարվեն կիրառված պատժամիջոցներից, չեն խոչընդոտի Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև կնքվող փոխշահավետ պայմանագրերին, կկարգավորեն իրենց հարաբերությունների Ռուսաստանի հետ:

2. Երկրորդ սցենարում խոսվում է այն բանի մասին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը շարունակի անուղղակի ու դժվար թաքցվող ռազմական ինտերվենցիան ու ապստամբների աջակցելը: Այս դեպքում Արևմուտքը արդեն կկիրառի շատ ավելի չոր պատժամիջոցներ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարների համար հաշվարկված:

3. Երրորդ սցենարում, որը ենթադրում է ուղղակի ռազմական ներխուժում Ուկրաինա, ըստ Բժեզինսկու, էականորեն փոխվելու է Արևմուտքի գործողությունների կոշտությունն ու որակական բովանդակությունը: Նա ակնարկում է, որ ՆԱՏՕ-ն տարբեր կերպ կսատարի Ուկրաինային՝ ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելը և ամեն ինչ անելը, որ ուկրաինական կողմը հնարավորինս ավելի շատ վնաս պատճառի ռուսներին: Այսպես ասած, նոր Աֆղանստան՝ Եվրոպայի սրտում: Արդյունքում կստեղծվի հավերժ թշնամական տրամադրվածություններով սահմանակից հարևան ու ներքին քաղաքական ցնցումների համար նպաստավոր միջավայր՝ Ռուսաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել