«Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դոն Պիպոյից հետո գեներալ Մանվելի հավատարիմ «ախոյան» Հակոբ Հակոբյանն (Ճոյտը) արդեն նախապատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին: Անիմաստ փող եք դնում, պարտվում, հետ եք քաշվում, ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել-չընտրվելը՝ հորդորեցինք վերջինիս:

«Փողը կարևոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես էլ չդնե՞մ իմ թեկնածությունը, էդ ժողովուրդն իմանա, որ ինքն անտեր չի, որ Էջմիածնում էլի մարդ կա, որ մարդիկ չմտածեն՝ սաղ քաղաքը Մանվելիննա. հեսա տղին մարզպետ կտան, աղջիկը դատավոր ա. ժողովուրդը մարզից, քաղաքից բողոքում ա, գործը գնում ա դատարան՝ աղջկա մոտ: Բա էդ ժողովուրդը մեղք չի՞»,- հայտարարեց «ժողովրդավար» Հակոբ Հակոբյանը»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել