Քաղաքապետարանը սիրտ շահելու համար հո չի սկսել մաքրել ձյունը: Այսօր մեր շենքի բակ ... կոմբայնի նման էր, տրակտոր էր երևի, չմոտեցա շատ պատուհանին:

Հիմա էլ աղով ու տրակտորով ասֆալտն են մաշելու:
Հետո` ասֆալտ կանեն: 
Հետո` ընտրություններ: 

Մտածում եմ` քաղաքապետարանի իրավասությունները շատ են, չի հասցնում: Ձյուն մաքերլ-աղբ թափել-տոնակատարություն-ծառատունկ-ջրել-մրել` հերիք է, պիտի այսքանը թողնել: 

Մնացածը` քաղաքի զարգացման, լինելիության, պատմության, դեմքի, անցյալի-ապագայի քաղաքականությունը տալ լուրջ կառույցի: Լուրջ` մասնագետ: Թամանյանի պես: Մարդը ապրող դեմք-օրգանիզմ ծնեց, ապրեցրեց, մուտանտ սարքեցին...

Որ ասում եմ` աշխատող համաարգ պիտի ստեղծել, ՊԻՏԻ: Ամեն մեկը ապահովի ճիշտ իմպուլսները, այս մեռուկացած օրգանիզմով գուցե սկսի արյուն շրջանառվել: Չասենք` բոլորն անում են, ես ինչ՞՞՞

Միայն քաղաքը չէ մուտանտ, մեր ամբողջ հողի վրայի կյանքն է մուտանտային դարձել, մեռյալ կապեր վերևից ներքև ու իրար հետ: 

Կրթության հետ կապված դեռ կգրեմ: Հիմա ուզում եմ մի բան ասել: Օրինակ է, ինչ է` չգիտեմ: 

Նայում եմ` ձյունը քերում են, լցնում կողքի: Հետո աղբատարները աղբը թողած այդ ձյունն են փորձում տեղափոխել: Աղի ձնե թմբեր` ծառերի տակ, կհալվեն, հողն էլ կուտեն, միայն ասֆալտը չէ: Մտածում եմ` կիրառական գիտնականներ-տեխնիկներ են, ինչ են, լինեին էս երկրում, փողոցում կողքերը նայեին, հազար լուծում կտային: 

Ասենք` ոնց են հնձած խոտը բրիկետներ սարքում՞՞՞ Նման մի բան հնարեին, պրեսեին, դնեին անիվների վրա, հետո գիշերը դրանք էդ անիվներով, գնացքի նման քաշեին, տանեին: Մի երկու օր է, դա եմ մտածում, բայց ձեռքի հետ: Հասարակ բան է հաստատ բան գտնելը, որ հարմար լինի, հեշտացնի... Բայց դե, մեր մոտ երևի այսպես է` ինչու հեշտ լինի որ՞՞՞ անում են, էլի...  Ոչ մի կերպ չի աշխատում համակարգը: Ոչ վերևից ներքև, ոչ էլ հորիզանական` իրար հետ: 

Լիքը, շատ բան կարելի անել առանց գրանտների, պետական ծրագրերով, կադրերն ու հնարավորությունները ճիշտ օգտագործելով: Բայց դրա համար խելք է պետք ու սիրտ: 

Չթվեմ, էլի ում հիշեցի որպես ոչ այդպիսիք:


Էս էլ սենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել