«ՀՀ նախագահի նստավայրում կրծողների դեմ անհաշտ պայքար է սկսվել: Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից նաև միջոցներ են հատկացվել՝ 330 հազար դրամ՝ միայն երկրորդ եռամսյակի համար: Իսկ կրծողների դեմ պայքարի գործը, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, վերապահվել է «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ին: Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովում ևս ամեն ամիս կրծողների դեմ պայքար է տարվում, այստեղ էլ տարեկան պետական բյուջեից ծախսվում է 840 հազար դրամ կամ մոտ 2 հազար ԱՄՆ դոլար:
Ու քանի որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Կառավարության շենքում անգամ կոսմետիկ հարդարանք չէր արել իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում, բակում էլ նույնիսկ մի թուփ չէր տնկել, ուստի դժվար է ասել հատկացում եղե՞լ է կենդանական ոլորտի սպասարկման համար, թե՞ ոչ: Կառավարության ներկայիս շենքի ներսից դեռ ԽՍՀՄ-ն տարիների հոտն է փչում»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



