Panorama.am-ը գրում է.
Հակառակորդի կողմից հրադադարի խախտումները լարվածություն ստեղծելու և Արցախի շուրջ բանակցային գործանթացի՝ վերջնագծին չհասցնելու փորձ են: Այսօր հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված հենակետ այցելության ժամանակ տված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեզ պարտադրել են պատերազմ, որի ընթացքում մենք հաջողություններ ենք ունեցել և այսօր էլ պարտադրում են ուժերի, սպառազինությունների մրցավազք, և մենք առանց որևէ երրորդ ուժի մեր առջև դրված խնդիրներն իրականացնում ենք: Միայն ու միայն երկխոսության, ռազմաքաղաքական շրջանակներում վստահության եզրերի ձևավորման արդյուքնում կարող ենք ստեղծել մթնոլորտ բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Նա նկատեց, որ վստահության եզրերը դիպուկահարների հետքաշումն է, դիվերսիոն հետախուզական գործողություններից հրաժարումը, անհրաժեշտության դեպքում՝ միջազգային հետաքննության անցկացումը:
Նախարար Օհանյանն անդրադարձավ սահմանի հարավ-արևմտյան հատվածում հակառակորդի վերջին ակտիվությանը և նշեց, որ դա ևս լարվածություն ստեղծելու փորձ է եղել, որը կանխվել է մեր զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և բերվել է նախկին վիճակին:
Panorama.am-ի թղթակցի խնդրանքով նախարարն անդրադարձավ ՀՀ-ում Ամերիկայի դեսպան Ջոն Հեֆֆերնի վերջին հայտարարությանը, որում խոսվել էր 7 շրջանների վերադարձի, ինչպես նաև ստատուս քվոյի՝ վտանգավոր դառնալու մասին ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորիքի հայտարարութանն ու դրանց հետևանքով սահմանային լարվածության հնարավոր ակտիվացմանը:
Նախ նա նկատեց, որ ՀՀ և ԼՂՀ սահմանագծում լարվածությունն Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական աշխատանքի շնորհիվ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



