«Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը՝ տեսնելով որ իր նախաձեռնության շուրջ չի կարողանում կոնսոլիդացիա ապահովել, որոշել է մի կողմ քաշվել այդ գործընթացից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Ս.Սարգսյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը որոշել է չխառնվել այդ հանձնաժողովի գործերին: «Պրոֆեսիոնալներ են հավաքվել, թող անեն այն, ինչ հարմար են գտնում: Որոշել են՝ համակարգը փոխել, ես չեմ խանգարի, հավակնություններ էլ չունեմ»,- ասել է Նա: Մեր աղբյուրների վկայությամբ, Ս․ Սարգսյանին այդ հարցում համոզել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով անընդհատ պնդել է, թե երկրի բոլոր պրոբլեմների պատճառը Սահմանադրությունն է»,–գրում է թերթը։ 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել