Գիտե՞ք Հարսնաքարի զարգացումների մեջ ինչն ա սպանում ՀԱԿ-ի պահվածքում։ Ուրեմն, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ իմաստ ունի սաղ օրը մոմավառություններ կազմակերպել, կոչեր անել, պոստեռներ սարքել, նեմեցին քրֆել մի կողմից, իսկ մյուս կողմից էլ ԲՀԿ-ից ավելի տքնաջան կերպով պաշտպանել հենց ԲՀԿ-ին՝ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը տապալելու համար։ Հատկապես եթե հաշվի առնենք մտավորակկանների նամակը, ժամանակի հանգամանքը ու հասարակության գերհոգնածությունը Նեմեցի թեմայից, ապա չեմ բացառում, որ Նեմեցը տենց էլ չի հրաժարվի մանդատից, իսկ եթե արտահերթ նիստը լիներ, միանշանակորեն Նեմեցին առանց մանդատ կթողնեին, իսկ դրա վրա քար գցեց ԲՀԿ-ն։ Երկակի ստանդարտներ, երկակի ստանդարտներ... Ու գիտե՞ք միակ մխիթարանքը ո՞րն է. ՀԱԿ-ը էսքան քծնվում ա ԲՀԿ-ին, իսկ ԲՀԿ-ն մեկ ա շանն տեղ չի դնում ու փող չի տալիս անգամ, դրա համար էլ ՀԱԿ-ը ՏԻՄ ընտրություններին կարելի է ասել զուտ տեսականորեն ա ներկայացված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել