Հասկացա...
Եվրասիականի ձգձգումը ոչ միայն Ադրբեջանի հետ բազարի արդյունք է, ինչը Ռուսաստանն էլ շատ լավ գիտի, որ չի ստացվելու, ու երբեք Ադրբեջանը չի անդամակցելու Եվրասիականին:
Բայց ... ընենց վատ բառ եմ ուզում օգտագործեմ, հազիվ եմ ինձ զսպում... էդ Ռուսաստանը փորձում է այդ անդամակցության դիմաց անպայման մեծ բան պոկել մեզնից..
Մենք ամեն ինչ տվել ենք իրենց... էլ տնտեսական ոչինչ չունենք, իրենք վերցրել ու ավերել են... գազ, էլ.ցանցեր...
Հիմա ուզում է խաղաղապահներ «դնել» Ղարաբաղում, ինչի մասին հազար անգամ գրել եմ... Հայաստանի անդամակցության ու անվտանգության դիմաց...
Գարշելի է: Անսահման ու ահավոր:
Որովհետեւ կա ԵԱՀԿ, ՄԽ-ի խնդիր:
Իրենց փորձագետը դա չի էլ թաքցնում:
Բայց հետաքրքիրն էն է, որ ՀՀԿ-ից` Սերժի տեղակալ, սովետի ժամակավա դիսիդենտ Ռազմիկ Զոհրապյանն էլ առաջ է գալիս ու ասում է.
-Ողբերգություն չի լինի, որ Հայաստանը չանդամակցի Եվրասիական միությանը:
Ինչը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ նաեւ ճիշտ դիվանագիտական քայլ է:
Ասել է` Հայաստանը համաձայն չէ... Ռուսաստանի հետ: