Ժողովուրդ ջան, շաաաաաաաաաաատ զարմացած եմ:
Բա որ Եվրասիական միության հարցը օրակարգային չի, խնդիր չի, Ռուսաստանի համար կարեւոր չի, չի քննարկվում, բա մեկը չկա՞ր, որ
1. 2011թ. հոկտեմբերի 2-ին Պուտինին ասեր` «ընկեր ջան, հո՞ պարապ չես մնացել, որ հոդված ես գրում: Կարող ա Ռուսաստանը ուրիշ պորբլեմ չունի, դու էլ նստած Եվրասիական թեթեռ ես նկարում: Ու վաբշե, լավ կլինի, որ հոդվածդ Իզվեստիայից ետ կանչի, թող վաղը չտպվի»,
2. 2011թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կովալենկոյին ասեր` «ռազմավարական ապեր, Պուտինը փոշմանել ա, դու վաղը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հրավեր չանես հարցազրույցով»,
3. 2012թ. հունվարի 15-ին ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ասեր` «որ քեզ վաղվա ասուլիսում հարցնեն, թե ինչ ա մտածում Հայաստանը Եվրասիական միության մասին, կասես` ըտենց բբան չկա, ստոր հերյուրանքներ են, մեզ նման անպարկեշտ առաջարկություն չեն արել, Լավրովն ու ուրիշ կրուտոյ տղերք էլ չեն գալու Հայաստան` էտ հարցով քննարկումներ անելու»,
4. 2012թ. ապրիլի 2-ին Երեւան եկած Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովին ասեր` «այ ընկեր, դու հո կյանքից հետ չես մնացել, էտ ի՞նչ Մաքսային ու Եվրասիական միություններ դռներ ես բացում-փակում Հայաստանի համար, դավայ դասվիդանիա, ըտենց բան չկա»
5. 2012թ. մայիսի 16-ին վարչապետ Տիգրան Սարգսյանին ասի` «մեր վըրչո ախպեր, ինչի՞ ես էս գարունքվա ազիզ օրերին ոչ ակտուալ թեմաներով հոդվածներ գրում ու հետն էլ տպում ռուսալեզու թերթում, ոչ մեկի դա պետք չի. Խի ես ծանր տեղդ թեթեւանում ու Վեդոմոստիում գրում, թե մենք Մաքսային ու Եվրասիական միություն եկողը չեեեեեեեեեեենք
6. 2012թ. հուլիսի 11-ին մեր Վալյուշա Մատվիենկոյին ասեր` «քուր ջան, Սերժ Սարգսյանի հետ հանկարծ Եվրասիական միության ճանապարհային քարտեզից-բանից չխոսես, ավելի լավ է գնա Գառնի-Գեղարդ, էն Քլինթոնին առաջարկեցին, համա ժամանակ չգտավ, ամբախ-զամբախ բաներ քննարկեց ու առանց կռուիզի գնաց: նայի` իրա օրը չընկնես, մանավանդ, դու էլ ես կապույտ շորերով եկել, ինքն էլ էր կապույտ»,
7. 2012թ. հուլիսի 23-24-ին Սերգեյ Նարիշկինին ասեր` «ախպեր, եվրասիական շինարարություն, պրոյեկտ-մրոյեկտ չկա, էտ ո՞ւր ես եկել «բանակցելու ու երկխոսելու», համ էլ` «որ գնաս Մոսկվա, Պուտինին ասա էս Հայաստանի վարչապետը ինչ-որ գործընթացների հետեւում, բայց հո մենք գիտենք, որ Եվրասիական գործընթաց չկա, ու հետն էլ ինչ-որ տեղեր ա ման գալիս էս յաները, ասում ա` Հայաստանը ուզում ա որոշակիացնի իրա տեղեր-մեղերը, երեւի տեղաշորն ի նկատին ունի»,
8. օգոստոսի 8-ին Պուտինին ասեր` «մեծ ախպեր, բա կուրսի չես, որ Եվրասիական միություն կապուտ, էն որ Վալյան ու Սերժ սարգսյանը ճանապարհային քարտեզից- բանից խոսել են, արդեն կապուտ, դու հանկարծ ոչ ճանապարհի, ոչ էլ քարտեզի մասին չխոսես»:
Ժողովուրդ ջան, ու դուք հավատում եք, որ էսքան խոսքուզորւյցը հենց ընենց ա լյա իրավունք գյալաջի՞:
Ապշած եմ նրանցից, ովքեր ասում են էտ հարցը չի քննարկվել ու չի քննարկվում ու չի էլ քննարկվելու: Ինչ ասեմ, ստիպված եւս մեկ անգամ տեղադրեմ իմ վերլուծությունը, որտեղ միտումնավոր եմ արել` իմ փոխարեն խոսում են վերչը թվարկված պաշտոնյաների հայտարարությունները էս թեմաներով:
Մի բան էլ ասեմ ի գիտություն` էն որ ասում են «ԱՊՀ, ՀԱՊԿ տարածքում ինտեգրացիա», «եվրասիական նախագիծ», «Մաքսային միություն», դա հենց Եվրասիական միության մասին ա…
Կցված նյութը` այստեղ



