Այսօր Գյումրիի քաղաքապետի ընտրություններում թեկնածությունների առաջադրման վերջին օրն է ու ըստ ամենայնի, Վարդանիկի այդպես էլ չի առաջադրվի, անկախ այն հանգամանքից, թե որքան էր հոխորտում նրա մամուլի խոսնակը, երբ նրան հարցնում էին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ Վարդանիկը չի առաջադրվելում։ Ամեն դեպքում, եղավ այն, ինչ եղավ, իսկ Վարդանիկը չէր լինի Վարդանիկ ու այն էլ Գյումրու քաղաքապետ, եթե վերջին օրով հերթական ու հուսով եմ զավեշտը չաներ։

Մաքուր գյումրիական ավանդույթների համաձայն, Վարդանիկը մի քանի օր է ակտիվ լուրեր էր ատարածում, թե Սերժ Սարգսյան – Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը բարձրացնելու է իր հարցը և ստիպելու է Սարգսյանին, որպեսզի վերջինս վերանայի իր որոշումը ու սատարի Վարդանիկի թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում։ Ասել է թե կանաչ լույս վառի արդեն կարմիրի փոխարեն։ Այս տարբերակն արդեն իսկ զավեշտալի է, իսկ եթե սրան հավելենք, որ այս տխմարությանը հավաստություն հաղորդելու համար, լրացուցիչ ասեկոսեներ էին տարածվել, թե իբր Պուտինին Վարդանիկին օգնելու համար միջնորդել էին Գյումրու կազակները, որովհետև Վարդանիկը ևս կազակ է (Տարաս Բուլբան երևի դագաղում հոլի պես պտտվում է Վարդանիկի կազակությունից)։

Կարծում եմ կարիք չկա բացատրելու, որ նման բան չկա ու չի էլ կարող լինել, որովհետև ցանկացած ադեկվատ ու գրագետ մարդու համար էլ պարզ է, որ եթե անգամ Վարդանիկը գլխին կազակական չուբ էլ աճեցներ ու Պուտինի նկարը դաջեր իր կրծքին, միևնույն է նման հարց չէր քննարկվի երկու նախագահների հանդիպաման ժամանակ։ Մյուս կողմից էլ, արդեն այնքան հիմարություններ են գրել տարբեր թերթերն ու լչրատվականները այդ հանդիպման մասին՝ հղում անելով իրենց «հավաստի աղբյուրների» վրա, որ Վարդանիկի բոցը միայն հերթականն է ընդհանուր շարքում։

Վերջում, ի խորոց սրտե ուզում եմ շնորհավորել բոլոր ազնիվ գյումրեցիներին՝ Վարդանիկ կոչվող պատուհասից ազատվելու համար։ Անկախ նրանից, թե ինչ մոտիվներով են նրան ֆուկ անում քաղաքական դաշտից, բայց սա այն դեպն է, որ դա միայն ձեռնտու է ժողովրդին, թե չէ այս ճիվաղը իր կլանի հետ դարձել էր մի իսկական արհավիրք մեր մշակութային ու ինչու՞ ոչ, նաև սպորտային մայրաքաղաքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել