Հեֆֆերնը մեկկիլոմետրանոց հարցազրույց է տվել:
Միակ կոնկրետ, ոչ դիվանագիտական մանեւերը, որ արել է, Որոտանի ՋԷԿ-ի մասով է:
Նա շատ «կանկրետնի» հասկացրել է կառավարությանը.
-Խաղեր չտա՛ք:
Եթե գործարքը չեղարկեցիք, կնշանակի` արեւմտյան ներդրումները վերացան:
Ասել է` կառավարությունը, որ առանց այն էլ ներքին հարցերով աքցանի մեջ է` կուտակային, թանկացումներ` գազ, էլ. էներգիայի...,
Կրկնակի աքցանի մեջ կարող է հայտնվել:
Ճիշտ է, կառավարությունը շատ է ուզում դուր գալ Ռուսաստանին, «Որոտանն» էլ հանձնել Ռուսաստանին` խժռման, հետն էլ ԱՄՆ գնացած Տիգրան Սարգսյանին` «դվա վ օդնոմ» անել` նրա գործարքը չեղյալ համարել, սեւերս անել ԱՄՆ-ի աչքին... բայց եւ:
Հեֆֆերնը եւս մեկ անգամ վատ պարողներին ցույց է տալիս յուրյանց ձվերի տեղը...ու դուզ-դա-դուզ կրկնում.
-Ոչ միայն այսուհետ Արեւմուտքից փող չեք ստանա գործարքը չեղարկելիս, այլեւ դա կխոսի կառավարության կարողությունների ու հնարավորությունների մասին:
Հ.Գ. Իսկ դուզ խոսքը գիտեք՝ ումն են ասում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/329774540511128
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել