Ինչու՞ են մեր հայ <աստղերը> հրաժարվում իրենց ազգանուններից: Շատերը պատճառաբանում են, որ հայկական ազգանունները երկար են և հանդիսատեսի կողմից չեն հիշվում: Սա ուղղակի պատճառ է, որ նրանք բեմում հանդես գան կամ իրենց անունների <ժամանակակից> փոփոխված տարբերակներով, կամ էլ բեմական անհիմն կեղծանուններով: Սիրուշո, Հայկո, Անդրե, Արամե, Էմմի, Արմինկա, Լիլու, Արփի, Էրիկ, Եվա Ռիվաս, Մհեր` մարդիկ, որոնցից շատերը իրենց բեմական գործունեությունը սկսելիս հանդես էին գալիս ազգանուններով: Էմմա Բեջանյանը փոքր տարիքից էր հանդես գալիս բեմերում և հպարտությամբ էր կրում արվեստագետ ու տաղանդավոր հայրիկի եզակի ազգանունը, բայց թե հետագայում ում՞ կամ ինչի՞ ազդեցության տակ որոշեց դառնալ Էմմի ` դա արդեն չգիտեմ: Իսկ Արմինե Նահապետյանը հենց այս անուն-ազգանունով էր <երգում> <Հայեր> խմբում, բայց երբ խմբից դուրս եկավ, գործերը լավացան ու սկսեց տղաների հետ դուետներ նվնվալ` միանգամից դարձավ Արմինկա: Օրինակներ կարելի շատ բերել, ուղղակի անհասկանալի է <աստղերի> մտածելակերպը` ամաչում՞ են հայկական ազգանունից , թե կա մեկ այլ պատճառ: Առնոլդ Շվարցենեգեր, Ժան Կլոդ Վան Դամ, Էնրիկե-Խուլիո Իգլեսիասներ, Փոլ Մաքքարթնի, Ջենիֆեր Էնիսթոն, Քեյթ Ուինսլեթ, Քրիստինա Ագիլիերա, Միշել Փֆայֆեր: Այս մարդիկ համաշխարհային ճանաչում ու սեր վայելող այն բազմաթիվ ճանաչված դեմքերից են , որոնց իրենց երկար և դժվարընթեռնելի ազգանուննները երբևէ չեն խանգառել : Կարևորը ազգանվան երկարությունը չէ, եթե կարևոր գործ ես անում, տաղանդավոր մարդ ես ու բեմում երգում ես, ոչ թե <տնազ> գալիս ` քեզ կհիշեն շատերը, նույնիսկ եթե ազգանունդ լինի Չարխիֆալաքյան կան Կարինօհանջանյան: Ինչպես՞ են ամբողջ աշխարհում մինչ այսօր հիշում Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան, Կոստանտին Օրբելյան անուն-ազգանունները: Այս դեպքում էլ ենք փորձում նմանվել արտասահմանցիներին ու հանդես գալ կարճ անուններով, բայց մոռանում ենք մի շատ կարևոր բան` նրանք համաշխարհային ճանաչում ունեցող և իսկական աստղային կարգավիճակով ապրող, միլիոնավոր մարդկանց կուռքեր են, իսկ մեր մարշուտկայով կամ Վրաստանից ու Գերմանիայից բերված էժան ավտոմեքենաներով երթևեկող և հազիվ հավաքական համերգների մասնակցություն կպցնող <աստղերին> նույնիսկ մեր քաղաքացիներից շատերը չեն ճանաչում: Երբ որևէ միջազգային մրցույթի մասնակցելու առիթ ենք ունենում, խառնվում ենք իրար ու սկսում նախ որոշել, թե ում՞ ենք ուղարկելու և ինչ՞ երգով: Դե ուղարկում ենք նրան, ով թիկունք ու հզոր պրոդյուսեր ունի, իսկ երգի ընտրության հարցում հայրենասիրությունից ելնելով` պարտադրում ենք, որ այն իր մեջ պարունակի հայկական տարր : Որտեղից՞ է իմանալու մեր Հայ լինելու մասին օտար հանդիսատեսը, երբ մրցույթներում չեն հնչում մեր մասնակիցների ազգանունները: <Եվրատեսիլ> Եվրոպական երգի մրցույթին մասնակցել ենք 6 անգամ, բայց մեր վեց մասնակիցներից հինգի դպքում այդ <շատ կարևոր> բեմահարթակաից ինչու՞ չհնչեցին հայկական Յան վերջավորությամբ ազգանունները(Անդրե, Հայկո, Սիրուշո, Եվա Ռիվաս, Էմմի): Վստահ եմ, որ մեր մասնակիցների անուններից հետո հնչող կամ լուսատախտակին գրվող Հովնանյան, Հարությունյան, Բեջանյան , Վալերիա Ծատուրյան, Հակոբյան ազգանունները մեզ ու մեր սփյուռքահայերին ավելի կոգևորեին ու հավելյալ ձայներ ստանալու հնարավորություն կտային : Համոզված եմ, որ հիսուն-վաթսուն տարեկանում այս նույն երգիչ-երգչուհիները (եթե մինչ այդ մնան ասպարեզում և իրենց չսպառեն) կրկին հանդես են գալու իրենց գեղեցիկ ու հայեցի ազգանուններով, որովհետև ծիծաղելի կլինի, երբ հայտարարվի Սիրուշո, Էրիկ , Արմինկա անունները և բեմահարթակ դուրս գան պապիկ ու տատիկ դարձած տարեց մարդիկ: Այնպես, որ ազգանուն կրելը հպարտություն է և երբեք, որևէ պարագայում չպետք է հրաժարվել ազգային ինքնությունդ կողմնորոշող ԱԶԳԱՆՈՒՆԻՑ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել