Սիրուշո, Հայկո, Անդրե, Արամե, Էմմի, Արմինկա, Լիլու, Արփի, Էրիկ, Եվա Ռիվաս, Մհեր: Ինչու՞ են նրանք հրաժարվել իրենց ազգանուններից


19:20 , 7 օգոստոս, 2012

Ինչու՞ են  մեր  հայ <աստղերը> հրաժարվում  իրենց  ազգանուններից: Շատերը  պատճառաբանում  են, որ  հայկական  ազգանունները  երկար  են  և  հանդիսատեսի  կողմից  չեն  հիշվում: Սա  ուղղակի  պատճառ  է, որ  նրանք  բեմում  հանդես  գան  կամ  իրենց  անունների <ժամանակակից>  փոփոխված  տարբերակներով, կամ  էլ  բեմական   անհիմն  կեղծանուններով: Սիրուշո, Հայկո, Անդրե, Արամե, Էմմի, Արմինկա, Լիլու, Արփի, Էրիկ, Եվա Ռիվաս, Մհեր` մարդիկ, որոնցից  շատերը  իրենց  բեմական  գործունեությունը  սկսելիս  հանդես  էին  գալիս  ազգանուններով: Էմմա  Բեջանյանը  փոքր  տարիքից  էր  հանդես  գալիս  բեմերում  և հպարտությամբ  էր  կրում  արվեստագետ  ու  տաղանդավոր  հայրիկի  եզակի  ազգանունը, բայց  թե  հետագայում  ում՞  կամ  ինչի՞  ազդեցության  տակ  որոշեց  դառնալ  Էմմի ` դա  արդեն  չգիտեմ: Իսկ  Արմինե Նահապետյանը  հենց  այս  անուն-ազգանունով  էր  <երգում>  <Հայեր> խմբում, բայց  երբ  խմբից  դուրս  եկավ, գործերը  լավացան  ու    սկսեց   տղաների  հետ  դուետներ  նվնվալ` միանգամից  դարձավ  Արմինկա:  Օրինակներ  կարելի  շատ  բերել, ուղղակի  անհասկանալի  է <աստղերի> մտածելակերպը` ամաչում՞  են  հայկական  ազգանունից , թե կա մեկ  այլ  պատճառ: Առնոլդ Շվարցենեգեր, Ժան Կլոդ Վան Դամ, Էնրիկե-Խուլիո Իգլեսիասներ, Փոլ Մաքքարթնի, Ջենիֆեր  Էնիսթոն, Քեյթ Ուինսլեթ, Քրիստինա Ագիլիերա, Միշել Փֆայֆեր: Այս  մարդիկ  համաշխարհային  ճանաչում  ու  սեր  վայելող  այն բազմաթիվ ճանաչված  դեմքերից    են , որոնց  իրենց  երկար  և  դժվարընթեռնելի  ազգանուննները  երբևէ  չեն  խանգառել : Կարևորը  ազգանվան  երկարությունը  չէ, եթե  կարևոր  գործ  ես  անում, տաղանդավոր  մարդ  ես  ու  բեմում  երգում  ես, ոչ  թե  <տնազ> գալիս ` քեզ  կհիշեն շատերը, նույնիսկ  եթե  ազգանունդ  լինի  Չարխիֆալաքյան  կան  Կարինօհանջանյան: Ինչպես՞  են  ամբողջ  աշխարհում  մինչ  այսօր  հիշում  Առնո  Բաբաջանյան,  Արամ  Խաչատրյան, Գոհար  Գասպարյան, Լուսինե  Զաքարյան,  Կոստանտին Օրբելյան անուն-ազգանունները: Այս  դեպքում  էլ  ենք  փորձում  նմանվել  արտասահմանցիներին  ու  հանդես  գալ կարճ  անուններով, բայց  մոռանում  ենք  մի  շատ  կարևոր  բան` նրանք  համաշխարհային  ճանաչում  ունեցող  և  իսկական  աստղային  կարգավիճակով  ապրող,  միլիոնավոր  մարդկանց  կուռքեր  են, իսկ  մեր   մարշուտկայով կամ Վրաստանից  ու  Գերմանիայից  բերված  էժան  ավտոմեքենաներով  երթևեկող և  հազիվ  հավաքական  համերգների  մասնակցություն  կպցնող  <աստղերին>    նույնիսկ  մեր   քաղաքացիներից  շատերը  չեն  ճանաչում: Երբ  որևէ  միջազգային  մրցույթի  մասնակցելու  առիթ  ենք  ունենում, խառնվում  ենք  իրար ու  սկսում  նախ  որոշել, թե  ում՞  ենք  ուղարկելու  և  ինչ՞  երգով: Դե  ուղարկում  ենք  նրան, ով  թիկունք  ու  հզոր  պրոդյուսեր  ունի, իսկ  երգի  ընտրության  հարցում  հայրենասիրությունից  ելնելով` պարտադրում  ենք, որ  այն  իր  մեջ  պարունակի  հայկական   տարր : Որտեղից՞  է  իմանալու  մեր  Հայ   լինելու  մասին  օտար  հանդիսատեսը, երբ  մրցույթներում  չեն  հնչում  մեր  մասնակիցների  ազգանունները: <Եվրատեսիլ>   Եվրոպական  երգի  մրցույթին  մասնակցել  ենք  6 անգամ, բայց  մեր  վեց  մասնակիցներից  հինգի  դպքում  այդ <շատ  կարևոր> բեմահարթակաից   ինչու՞  չհնչեցին  հայկական  Յան  վերջավորությամբ  ազգանունները(Անդրե, Հայկո, Սիրուշո, Եվա Ռիվաս, Էմմի): Վստահ  եմ, որ  մեր  մասնակիցների  անուններից  հետո  հնչող  կամ լուսատախտակին  գրվող  Հովնանյան,  Հարությունյան,  Բեջանյան , Վալերիա Ծատուրյան, Հակոբյան ազգանունները  մեզ  ու  մեր  սփյուռքահայերին  ավելի  կոգևորեին  ու  հավելյալ  ձայներ  ստանալու  հնարավորություն  կտային : Համոզված   եմ, որ  հիսուն-վաթսուն  տարեկանում  այս  նույն  երգիչ-երգչուհիները (եթե  մինչ  այդ  մնան  ասպարեզում  և  իրենց  չսպառեն) կրկին  հանդես  են  գալու  իրենց  գեղեցիկ  ու  հայեցի  ազգանուններով, որովհետև  ծիծաղելի  կլինի, երբ  հայտարարվի  Սիրուշո, Էրիկ , Արմինկա անունները  և  բեմահարթակ  դուրս  գան  պապիկ  ու  տատիկ դարձած  տարեց  մարդիկ: Այնպես, որ  ազգանուն  կրելը  հպարտություն  է  և  երբեք,  որևէ  պարագայում  չպետք  է  հրաժարվել ազգային  ինքնությունդ  կողմնորոշող  ԱԶԳԱՆՈՒՆԻՑ: