Քոքոբելյանը աչքիս վիզ դրած ուզում ա, որ «Ազատ Դեմոկրատները» իրենցով անեն ՕԵԿ-ի թափուր տեղը՝ ՀՀԿ-ի կույրաղիքի պաշտոնում: Համենայն դեպս, նման տպավորություն ստեղծվեց Քոքոբելյանի երեկվա հերոսությունից, երբ նրա թեթև ձեռքով ապահովվեց քվորումը, ու քառյակը չկարողացավ տապալել քվեարկությունը:
Ճիշտ ա, Քոքոբելյանը հիմա կռուտիտների մեջ ու մի բան էլ հոխորտում ա քառյակի վրա, բայց դե ինչի՞ մասին է խոսքը: Բոլորին էլ ամեն ինչ պարզ է ու զարմանալի էլ կլիներ, որ էս երկրի ծպտված միկրոօլիգարխ Քոքոբելյանը հաճախորդացավով չտառապեր:
Ուղղակի հերթական անգամ պետք է արձանագրել, որ ԱԺ էս գումարումում «Ազատ Դեմոկրատները» իսկականից ջեք-փոթ բռնեցին, որովհետև հանդիսանալով գրեթե 0-ական վարկանիշ ունեցող քաղաքական ուժ, «Ժառանգության» շալակին մտան խորհրդարան, իսկ ուժերի վերադասավորման արդյունքում հիմա հավաքնում են իրենց երկու մանդատին տասնապատիկ արժեք հաղորդել: