Life.panorama.am-ը գրում է.

Իր կողքին ինչպիսի՞ տղամարդու չի հանդուրժի «Քաղաքում»-ի Իռենը

«Քաղաքում» սերիալից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Դիանա Գրիգորյանը՝ Իռենի դերակատարուհին, խոստանում է, որ սեպտեմբերից իրեն կտեսնենք այլ կերպարներում, կարիերայում սպասվում են նորություններ: Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանայի հետ քննարկել ենք նրա կերտած կերպարները, անդրադարձել դերասանուհու առաջիկա նպատակներին ու նախասիրություններին:

-Իռենը աշխույժ է և համառ. ձեր կերտած կերպարի հետ որևէ ընդհանրություն ունե՞ք, իսկ կա՞ մի բան, որ երբեք նրա պես չեք անի:

-Իռենը նման է ինձ. նա շատ մարդկային հատկանիշներ ունի, սերիալի ամենաբարի կերպարն է: Իռենի միջոցով  մարդկանց օգնելու պատրաստակամություն է քարոզվում: Իհարկե, կան բաներ, որ նրա պես չէի վարվի: Օրինակ՝ Իռենը փորձում է խառնվել մարդկային որոշ հարաբերությունների մեջ, իսկ ահա ինքս նույնը չէի անի:

-«Շեֆը» ներկայացումն առաջի՞նն էր, որտեղ հանդես եկաք ինստիտուտն ավարտելուց հետո:

-Այո, երբ ավարտեցի ուսումս  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, տարվեցի սերիալով և ներկայացման համար ժամանակ չմնաց: Ապա, որոշակի ընդմիջումից  հետո, կրկին խաղացի թատրոնում, բեմադրվեց «Շեֆը», որտեղ կերտած իմ կերպարը բացարձակապես նման չէ ինձ և նախորդ դերերիս: Այստեղ ես մարմնավորում եմ տղայի հոգով դաստիարակված աղջկա:

-Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար թատրոնը, և ի՞նչ դեր ունի ձեր կարիերայում սերիալը:

-Յուրաքանչյուր դերասանի կյանքում թատրոնը մաքրագործիչ դեր ունի, այն եկեղեցու պես մի բան է: Իսկ սերիալը հնարավորություն է ընձեռում ամեն օր լինել տեսախցիկի առջև, անընդհատ կատարելագործվել, և, իհարկե, ճանաչում ձեռք բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել