Մինչ սիրիական բանակային ստորաբաժանումները լիբանանյան «Հիզբալլահի» և «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» աջակցությամբ վերականգնում էին վերահսկողությունը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Լաթակիա նահանգում՝ Քեսաբում և հարակից շրջաններում, հակակառավարական ուժերն էլ կազմակերպված հարձակաման էին անցել հարավային Դարաա նահանգում: Ներկայացված տեսանյութում ցուցադրվում է զինյալների կողմից կազմակերպված հուժկու գրոհի արդյունքում Դարաա նահանգի արևմուտքում՝ Թել ալ-Ջումայում վարչակարգի համար առանցքային նշանակություն ունեցող ռազմաբազայի գրավումը, որի հետևանքով գերվել են նաև բազան պահպանող զինծառայողները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.petrosyan.05/posts/706034799433737?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



