Տպավորություն է, որ ռուսաստանյան ՎԳՏՌԿ-ի լրագրողների` իսկապես ցավալի, իսկապես անթույլատրելի, իսկապես ողբերգական մահը կողմերը,՝ առաջին հերթին Արեւմուտքն ու Ռուսաստանը, երկրորդ հերթին` պաշտոնական Կիեւն ու Մոսկվան փորձում են օգտագործել երգով նահանջի համար:
Դրա մասին է կարծես խոսում այս գիշեր տեղի ունեցած Պորոշենկո-Պուտին հեռախոսազրույցը, քանզի պատերազմական գործողություններն իսկապես շատ հեռու են գնացել:
Եւ հետո այս ստատուս-քվոն, երբ Ղրիմն այլեւս իրենն է, եւ որոշակի դիրքեր ունի Ուկրաինայի հարավում, ձեռնտու է Ռուսաստանին, նաեւ հարմար պլացդարմ է Արեւմուտքի համար` թայմ-աութ վերցնելու, բազարի ու բանակցությունների նստելու համար:
Կհաջողվի՞:
Կարծում եմ` ոչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/324752814346634?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել