Երբ այս կամ այն ոլորտի պետական կառույցները ինչ-որ համաձայնագրեր են կնքում Եվրամիության երկրների հետ, ու դա լայնորեն լուսաբանում թիվիներով, չգիտեմ՝ խնդա՞մ, թե լամ… Սրանք հաստատ չեն ջոկում, որ եթե մտան եվրասիական միություն, վերջ, Արևմուտքի հետ իրենց կայֆերը` պետության հաշվին գնալ-ֆռռալով, միանգամից կարգելվեն: Սրանք երևի չեն հասկանում, որ իրենց «և..և»-ը մինչև եվրասիականի անդամ դառնալն է: Սրանց կարծիքով Պուտինը երևի պտի հանգիստ նայի, թե ոնց են սրանք իր թշնամիների հետ սիլի-բիլի անում… Իսկ որ Պուտինը համարյա թե ողջ Արևմուտքն է իրեն թշնամի համարում, սրանք դա էլ մինչև հիմա չեն հասկացել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել