Ինձ հասկանալի չէ, թե ինչու մեր կոռեկտ պատասխանը, թե Յուրի Վարդանյանը կարող էր մնալ իր հայրենիքում եւ որպես ոլորտի պրոֆեսիոնալ՝ զբաղվել ոլորտի հիմնահարցերով, նման բուռն արձագանքի առիթ դարձավ։ Առնվազն տարօրինակ է նաեւ, որ բացարձակ ապաքաղաքական այդ պատասխանը մեկնաբանվեց որպես սպորտային խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ։ Որքան էլ մենք փորձեցինք որեւէ քաղաքական ենթատեքստ տեսնել մեր արձագանքի մեջ, անկեղծ ասած, չտեսանք եւ այսուհետ եւս որեւէ մտադրություն չունենք զուտ սպորտային բանավեճը քաղաքականացնելու։ Ընդամենը ի գիտություն պարոն Վարդանյանի հավելեմ, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահն է եւ բնականաբար չի կարող պատասխանատվություն կրել նեղ մասնագիտական խնդիրների համար։ Իսկ եթե պարոն Վարդանյանը, որպես ոլորտի մասնագետ, իրապես սրտացավ էր, ապա կարող էր ոչ թե գնահատականներ հնչեցնել՝ ով է պրոֆեսիոնալ, իսկ ով ՝ոչ, այլ խնդիրները քննարկել ծանրամարտի հավաքականի մարզչի, կամ ֆեդերացիայի մարզիչ հետ։ եթե դա չի արվում եւ ուղղակիորեն գնահատականներ են հնչում ՀԱՕԿ նախագահի հասցեին, ապա մենք ինքներս հիմք ունենք ենթադրելու, թե ո՞վ է իրականում փորձում հարցը քաղաքականացնել եւ ինչու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել