11376_am_1Araratnews.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Ողջունելով հյուրին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացման հարցում: Վարչապետի խոսքով՝ հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համապատասխան անհրաժեշտ է զարգացնել նաև տնտեսական համագործակցությունը: Առկա է չիրացված մեծ ներուժ, ապրանքաշրջանառության ծավալները փոքր են, և ՀՀ կառավարությունը պատրաստ է իրագործել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության հետագա ընդլայնման հնարավոր ուղղությունները: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ ներդրումների ներգրավումն առաջնահերթություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Այդ նպատակով նոր կառավարությունը հավասար պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար, ովքեր կարող են գործունեություն ծավալել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել