Մարդ զարմանքից քարանում մնում է. տեսագրությամբ բոլորն ամբողջությամբ տեսել են երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը, լսել են գեբելսիկ Կիսելյովի բարբաջանքները, ցինիկական խոսքերն ու տոնայնությունը, իսկ այդ հավաքին ներկա հանրապետական պատգամավորները՝ Հերմինե Նաղդալյան, Հայկ Բաբուխանյան, Կարինե Աճեմյան, չոր ատկազ են գալիս, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել, որ վիրավորանքներ են հնչել, որ իրենց մեխի գլխի տեղ են դրել....Ընդհակառակը, պնդում են, թե ամեն ինչ շատ լավ, բարեկամական մթնոլորտում է անցել...

Լավ, այս մարդկանց համար էլ ինչն է վիրավորանք, պետք է բացահայտ թքեն երեսներին, որ նոր վիրավորվե՞ն...Թե էդ դեպքում էլ չեն վիրավորվի, կասեն անձրեւ է գալիս, ռուսական լավ, բարեկամա-եղբայրական անձրեւ...

Ու մեկ էլ՝ Հայոց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ինչու՞ պետք է խորհրդարանի մուտքի մոտ անձամբ դիմավորի Կիսելյովին, նա ինչացու է եւ ում շունն է, որ արժանացնում են նման պատվի...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել