Այսօր Բրյուսելում կայացած G7-ի գագաթնաժողովը սկիզբ դրեց նոր սառը պատերազմի Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Տարօրինակ է, որ Եվրոպան գնալով խաղալիք է դառնում իր ծնած ԱՄՆ-ի ձեռքերում: Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների սառեցումը իրականություն է դառնում ԱՄՆ-ի պահանջով, բայց իրական վնասներ և պրոբլեմներ առաջացնում Եվրոպայի համար: Եվրոպան միշտ էլ ունեցել է հզոր առաջնորդներ և կարծում եմ, որ ժամանակն է, որ եվրոպական այսօրվա անդեմ առաջնորդներին փոխարինելու գան իրական Եվրոպայի շահերը և արժեհամակարգը պաշտպանող ղեկավարներ (խոսքս իհարկե չի վերաբերվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին):
Հուսանք՝ սառը պատերազմը չի տաքանա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/634581246610954?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



