Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության պաշտոնական արարողությանը կմասնակցի ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Որոշում է ընդունվել առ այն, որ Ուկրաինայի ընտրված նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը, որը հունիսի 7-ին տեղի է ունենալու Գերագույն ռադայում, կմասնակցի ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովը»,-հայտնել է փոխնախարարը:
Արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք Ուկրաինայում տեղի են ունեցել մայիսի 25-ին, հաղթանակ է տարել Պյոտր Պորոշենկոն: ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել է ընտրողների ձայների 54,7 տոկոսը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=145028&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



