Մի ժամանակ Հայաստանում կային առանձին մարդիկ, ովքեր կարծում էին, թե Սերժ Սարգսյանն է այն անձը, ով պետք է գար այսօր և փրկեր երկիրը տարատեսակ վտանգներից, ինչպես նաև բարձրացներ մեր հայրենիքի և ըստ այդմ՝ մեր արժանապատվությունը: Եվ ոչ միայն կարծում էին, այլև բարձրաձայնում էին՝ հուսալով երևի, որ դա կնկատվի և արձագանքն էլ կլինի ըստ արժանվույն: Հետաքրքիր է՝ Աստանայից հետո էլ են այդ մարդիկ պահպանել իրենց կարծիքները, թե արդեն փոխել են այն. համենայն դեպս ինչ-որ չեն լսվում նրանց ձայները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201794097765083?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



