Tert.am-ը գրում է.
Լրատվամիջոցներից տեղեկանալով, որ հոսանքի գինը մեկ կիլովատ ժամի համար թանկանալու է 3,8-4,3 դրամով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեժավյուի զգացողություն է ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ սա իրեն հիշեցրել է էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հետ կապված պատմությունը:
«Այն բազմաչարչար էպոպեան, երբ տևական ժամանակ բոլոր հնարավոր ամբիոններից Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարը համառորեն, ջանադրաբար հերքում էր, որ գազի գինը թանկացել է, այնուհետև պարզվեց, որ ոչ միայն թանկացել է, այն ժամանակ, երբ հերքում էր, այլ շատ ավելի վաղուց»,– ասաց նա:
«Այս ամենից շատ տխուր հետևության ես գալիս, որ տվյալ ոլորտի պատասխանատուները կա՛մ պրոֆեսիոնալ չեն, մինիմում դիլետանտ են, կա՛մ իրենք ևս տեղեկացված չեն լինում, թե ինչ կարող է տեղի ունենալ իրենց ենթակայության տակ գտնվող ոլորտներում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



