Panorama.am-ը գրում է.
«Fox News»-ի կողմից անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ամերիկացիների կեսից ավելին՝ 55 %-ը, մտածում է` Օբամայի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ը զգալիորեն զիջել է իր դիրքերն աշխարհում:
Fox News-ի հարցման տվյալների համաձայն՝ հակառակ կարծիքին է հարցվածների 35 %-ը: Իսկ 10 %-ը չի կարողացել միանշանակ պատասխան տալ այդ հարցին:
Ընդհանուր առմամբ, նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 40 %-ն այն դեպքում, երբ 54 %-ը դժգոհ է նրա աշխատանքից: Սպիտակ տան ղեկավարի վարած արտաքին քաղաքականությունը դուր է գալիս ամերիկացիների միայն 34 տոկոսին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/politics/2014/06/05/fox-news-obama/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



