Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հիմնական մտահոգությունն այն է, որ դրանք արվում են, որպեսզի իշխանությունն իր համար վերարտադրման մեխանիզմ ստեղծի:

«Որևէ մեկը չի ասում, որ իշխանությունը նման մտադրություն չունի: Անգամ գործող իշխանությունն ինքն է հայտարարում, որ բոլոր դեպքերում Մելիք-Ադամյան փողոցով է այն անցնելու: Մեր բոլորի խնդիրը պետք է լինի բացառել դա: Դրա բացառման լավագույն տարբերակը՝ ստեղծել համակարգային իշխանափոխության համար անհրաժեշտ հիմքերը»,-նշեց Արծվիկ Մինասյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել