Պա՛հ, հայազգի Սերյոգան գնում է Ադրբեջան:
Զենք ուղարկեցին, ֆինանսների նախարարը գնաց:
Նարիշկինը նարիշ-վերիշ արեց. հրեդ գոսպոդին Լավրովն է գնում, Սերյոգա:
Ռագոզինն էլ գնալու. ինքը հաստատ մի իշաբեռ զենք` միջուկային, ճիշտ կանի հետը տանի Ադրբեջան, կկրակի այնտեղից Ամերիկայի վրա՝ որպես Սաակաշվիլուց էքսցենտրիկ, Բատկայից սիրահար, իրեն խելոք կպահի, չի կմշտի, չի սիրատածի հարբեցողի խանումի «վրայով» կամ «տակ», կփորձի հարբեցողին համոզել, որ մտնի... ԵՏՄ:

Ղարաբաղի՞ հաշվին:
Չկա՛աա նման բան, ու չի կարող լինել:
Ղարաբաղը ոչ Կարեն Դեմիրճյանի եւ ոչ էլ Ռագոզինի ու Լավրովի եւ նույնիսկ Պուտինի գրպանում չէ, որ հանի տա Ադրբեջանին, հետո էլ Ադրբեջանին դնի «մյուս» գրպանը, տանի ԵՏՄ:
Առաջին հերթին G-7-ում էսօր մասլհաթի նստած երկրները չեն թողնի, որոնք բանի տեղ չդրեցին Պուտինին ու չհրավիրեցին այնտեղ:
Երկրորդ հերթին որ բանը հասնի դրան, Հայաստանն ու Ղարաբաղը չեն թողնի:
Պատերա՞զմ:
Պատերազմում էլ փլավ չեն բաժանում:
Չես իմանա` էս անգամ եւս ով կհաթի:
Եւ ում համար կղողանջեն Աստծո տան զանգերը:
Հ.Գ. Էնպես որ, հուսահատվել պետք չէ:
Բայց հիշեցնել, որ՝
-Ով հայ ժողովուրդ, քո...
Գիտեք, մեկ-մեկ պետք է:
Հ.Գ. Որպեսզի Քոչարյանենք կամ մնացածենք էս նեղ մաջալին գոնե գլուխները (կներեք ատահայտությանս) բարձին դնելիս գեթ մի վայրկյան էս չարքաշ երկրի մասին մտածեն, որ գոնե կուտակած փողերը ծախսելու տեղ ունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել