Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Նազարբաևը ստանձնել էր Ալիևի քարտուղարուհու դերը: Կարդաց Ալիևի նամակն ու հայտնեց իր մտահոգությունը նրա զայրանալու հավանականության մասին: Ինչպես կասեն` թուրքը քունքի թաթ չի կծի:
Դե Լուկաշենկոն էլ պարզ է, թե ինչու էր լռում: Ասում են ինքը Ալիևների ընտանիքի լավագույն բարեկամն է և կնոջը շատ մոտիկից է ճանաչում:
Պուտինն էլ լռեց, քանի որ լավ փող է աշխատում Ադրբեջանի հաշվին: Ավելին ասեմ: Պուտինը մեզ ստորացնելով ու խաբելով ուզում է Ադրբեջանն էլ Եվրասիական միություն մտցնի և ապահովագրի իրեն շրջանցող գազամուղ Ադրբեջանից Եվրոպա հասցնելու վտանգից:
Ինչ է տեղի ունենալու:
Հայաստանին պարտադրելու են առանց Արցախ միանալ Եվրասիական միությանը, իսկ հետո էլ Ադրբեջանին են ընդունելու` Նազարբաևի պատկերացրած ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Արդյունքում ստացվելու է, որ մեր իշխանությունները ճանաչելու են Ադրբեջանի տարածքի ամբողջականությունը Արցախով հանդերձ:
Դե այդքանից հետո գնա ու դոշ ծեծի, թե Արցախը մերն է, այլ ոչ թե իրենցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել