Ukrainian businessman, politician and presidential candidate Poroshenko gestures as he speaks to supporters at his election headquarters in KievAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն ու անցնել ԵՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմի անմիջապես իր երդմնակալությունից հետո, որը կկայանա հունիսի 7-ին:

ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման փաստաթուղթը երկրում նոր իշխանության հաստատումից հետո բաժանվել էր երկու մասի՝ քաղաքական, որ ստորագրվել էր դեռ մարտին, և տնտեսական, որի ստորագրումը նախատեսվում է հունիսի 27-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ: Այդ օրը նման համաձայնագրեր են ստորագրելու նաև Մոլդովան և Վրաստանը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտարարել էին, որ Պորոշենկոն իբրև թե ցանկանում է հետաձգել փաստաթղթի ստորագրումը, սակայն ինքը՝ Ուկրաինայի նոր նախագահը կտրականապես հերքել է նման լուրերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել