Էս ՀՀԿ-ականների մեծ մասը լրիվ անմեղսունակ են: Փորձելով արդարացնել Աստանայում իր շեֆ Սերժ Սարգսյանի պահվածքը` տեսեք` ինչ «գոհարներ» է շաղ տալիս ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը. «Ինչպիսին էլ լիներ պատասխանը, դա թերի կլիներ, քան այն, ինչ Հայաստանը տվյալ պահին արեց՝ լռությունը: Դա այն էր, ինչ մեզ անհրաժեշտ էր: Հակառակը կլիներ տղայական պահվածք: Կարծում եմ՝ տվյալ դեպքում այդ տղայական կեցվածքը՝ այնտեղ հանդես գալ ու ավելի սուր պատասխան տալ, համենայն դեպս դա որևէ օգուտ չէր բերի Հայաստանին: Կարծում եմ՝ այդ լռությամբ կանխվեցին հավանական որոշակի վնասները... Այն, ինչ ընթերցեց Ղազախստանի նախագահը, ուղղված էր Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին»:
Պատկերացնո՞ւմ եք, լռելով ու կուլ տալով խայտառակությունը (Սերժ Սարգսյանի պատկերացմամբ՝ տհաճությունը), ՀՀ նախագահ ներկայացող անձը ինչպես «փրկեց» Հայաստանը վնասներից...
2-րդ անմեղսունակություն. Ալիեւի գրած ու Նազարբաեւի ընթերցած նամակը ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին: Այսինքն՝ Նազարբաեւի ասածները Սերժ Սարգսյանին չէին վերաբերում, այլ Ալիեւին, երբ Նազարբաեւը դիմում էր Սերժ Սարգսյանին՝ նկատի ուներ Իլհամին....Ուղղակի տեղերն էր շփոթել....