Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի մեծարգո նախագահներ 

ԵՏԽ նիստում նախագահող պարոն Նազարբաևը, հավանաբար, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ճնշմամբ ու թելադրանքով մերժեց Հայաստանի Հանրապետությանը նորաստեղծ միությանը անդամակցելու խնդրում, պատճառաբանելով, թե ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ է դարձել սահմաններով, որը չի ընդգրկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, միևնույն ժամանակ նշելով, որ Միջազգային առևտրական միություն է մտել նույնպես առանց ԼՂՀ ներառող սահմանների, որն էլ նախադեպ է համարվում այս անգամ ևս Հայաստանը ԵՏԽ անդամ ընդգրկել առանց ԼՂՀ սահմանների: Այդպիսով, պարոն Նազարբաևը կարևոր միության ստեղծումը սկսեց անդամության թեկնածու երկրի նկատմամբ կիրառելով հատուկ դիսկրիմիացիա՝ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ հիմնադիր երկրներից Ռուսաստանը ևս նման խնդիր ունի: Հանրահայտ է, որ Ղրիմի միացումը չի ճանաչել ոչ ՄԱԿ-ը, որ էլ Եվրոպան: Իսկ ինչու՞ Ռուսաստանին թույլ է տրվում միջազգայնորեն չճանաչված սահմաններով նոր միության անդամ դառնալ, իսկ Հայաստանին՝ ոչ: Նման որոշումով նոր կազմակերպությունը ոչ միայն կանխեց Հայաստանի Հանրապետության հիմնադիր-անամակցությունը միությանը, այլև ընդառաջելով ՀՀ-ն շրջափակման մեջ առած Ադրբեջանի ու Թուրքիայի խնդրանքին, իր նման քայլով նոր շրջափակման մեջ առավ երկիրը: 
Դուք շատ կարևոր միություն եք ստեղծում հենց սկզբում՝ թեկնածու երկրի նկատմամբ՝ թույլ տալով անբարո արարք և բյուրոկրատական մոտեցում: Թե՞ դա ուղղակի իսլամ-քրիստոնեություն թաքնված պատերազմի նոր արտահայտություն է, կամ թուրքալեզու երկրների նմատմամբ համերաշխության արտահայտություն:
Այնպես որ, առաջարկում եմ ուղղեք Ձեր սխալ մոտեցումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ
«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
30.05.2014

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել