Կարծենք՝
ա) Աստանայում այսօր տեղի ունեցողը շատ նման է մեր ոչ իշխանական քառյակի իմիտացիոնալիզացիոն ձեռնարկներին. անունը կա, ամանումը` նիխտ:
բ) Որպեսզի հարգաժան Վալենկան, ներեցեք, պարոն Վոլինկինը չջղայնանա իմ գրասենյակի վրա` իմ ու իր մեջ սեպագրումներ անելու մոմենտով, ասենք՝
-Ղազախստանը ստորագրվելիք պայմանագրից հանել է քաղաքական մասը, դարձրել այն բան չասող թուղթ:
-Բելառուսն էլ վերապահումով է ստորագրելու զայն. Բատկեն երեկ շատ ուժեղ է ջղայնացել անգամ փաստաթղթի տնտեսական բլոկի մոմենտով, քանզի գազի, նավթի եւ էլի մի քանի անչափ էական ապրանքների գների առնչությամբ երկկողմանի, եւ ոչ Եվրասիական միութենական պայմանագրեր պետք է կնքվեն: 
Կարճ ասած` Բատկեն ասել է, մեզ գցին: 
Հ.Գ. Մեր մասով. մենք առանձնապես շահագրգիռ չենք այս պահին ԵՏՄ-հվել, որովհետեւ ունենք Ղարաբաղի խնդիր:
Նման խնդիր Ռուսաստանը չունի: Ունի Դոնեցկի, դատելով Աբխազիայի վերջին զարգացումներից, Աբխազիայի խնդիր:
Բանն այն է, որ Ռուսաստանն ուզում է Դոնեցկի «ազատ, անկախ» հանրապետությունը եւս մտցնել, խոռճկել Եվրասիական միություն, որն էլ կփորձի դարձնել մնացածի համար նախադեպ:
Իսկ սա արդեն այլ խոսակցության «ծեմածիկա» է (ի դեպ, Քոչարյանն էլ Մոսկովում է):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել