Լուրջ, շատ լուրջ խնդիր է բարձրացրել այսօր Պիոնտկովսկին:
Այն է` Ռուսաստանը, ի վերջո, կկոտրի Հայստանին` Ղարաբաղի հարցում:
Բացարձակ համաձայն չեմ, չնայած՝ Պիոնտկովսկուն համարում եմ իրատես մեկը:
-Հա, Ռուսաստանը կփորձի, երբ անհրաժեշտ գտնի:
Ընդորում, այս պահին իրեն եւս ձեռնտու չէ այդ հարցը որեւէ կերպ շարժելը:
Կարծեմ, որ այն երբեք չի էլ շարժվի, որովհետեւ Ռուսիո իդեա-ֆիքսը Ադրբեջանին Մաքսային միություն տանելն է:
Արագ հավելեմ.
-Իշտահիդ քացախ:
Ուստի հարցը կարելի է այդով փակված համարել:
Բայց եւս երկու կարեւոր պատճառ նշելուց հետո:
ա) Հայաստանն ինքը երբեք դրան չի համաձայնի. էս մեկն ասում եմ հաստատ ու խիստ համոզված:
բ) ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրները երբեք թույլ չեն դա:
Այնպես որ, Պիոնտկովսկին շտապել է:
Հ.Գ. Երեւի թե իրեն հայտնի պատճառներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/316840581804524?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել