Ես միշտ ուզեցել եմ, որ Աշոտյանը հասկանա, որ էն փաստը, որ իր՝ ՀՀ կրթության ու գիտության նախարարի երեխայի՝ "Այբ" դպրոց հաճախելը մի մեեեծ ու յուղոտ երկուս է Աշոտյան-նախարարի օրագրում: Հասարակ ծնողի համար ցանկությունը, որ իր երեխան Հայաստանի խարխուլ կրթական համակարգի պայմաններում նորմալ հայեցի կրթություն ստանա, նորմալ է: ՀՀ Կրթության ու գիտության նախարարի համար՝ խայտառակություն:
Եթե ինքը՝ որպես նախարար, լավը լիներ, իսկ իր՝ ամեն օր գովերգած կուսակցակառավարությունը՝ ճիշտ, իր երեխաները կկարողանային լինել ցանկացած ՀՀ պետական, թեկուզ ամենածայրամասային ու ամենափոքր դպրոցի աշակերտ:
Իսկ հիմա կուզեի, որ Աշոտյանը պարզապես էդ երեխու հետ մի հատ սելֆի անի, ու նոր նախապատրաստվի ԱԺ հաջորդ քառօրյայի իր մենահամերգին:
Իսկ նորանշանակ վարչապետին էլ ի՞նչ ասես:
Լենին պապին էլ մեզ պես մանուկ է եղել
դպրոց գնացել, հինգեր ստացել, և այլն
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/703093.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել