Գեոպոլիտիկան Ֆեյսբուքի սրտովը չէ, բայց դե առավոտից մտմտում եմ... գրեմ-չգրեմ:
Գրեմ:
Էս Ռուսաստանը, որ երեսուն տարով՝ էն էլ ահագին էժան, այնքան, ինչքան կերազեին Չինու կողմերում, պայմանագիր կնքեց գազի մասին:
Երեք-չորս տարի հետո նոր գազը կմատակարարվի (դե լավ, ինչ անենք, որ քսանհինգ տոկոսը փողը քյաշ է վերցրել. մինչեւ սարքեն, մինչեւ հունի մեջ գցեն):
Գեոքաղաքական արդի զարգացումների պայմաններում:
Թերթաքարային որոնումների ու դրա` արտադրական շրջանառության էս օրերում մեր ռազմավարական պորտնյոր Ռուսաստանը.
-Ո՞րու երթա Չինաստան:
Ախր ապագայի տեսլականում Չինաստանն ավելի վտանգավոր է Ռուսաստանի համար, քան` կոնչիտացվող Յուրոփը:
Համ էնթոգրաֆիկ, համ տնտեսական-արտադրական, համ էլ ամբիցիաների տեսանկյունից:
Էլ չեմ ասում, որ հենց Արեւմուտքը ու հայ Բժեժինսկին են Ռուսաստանին հրում Չինու գիրկը` նրա գրկում խեղդելու համար:
Ախր ո՞նց մոռանանք, որ Չինու տնտեսությունը «սարքել» (շինել լի) ու այնտեղ զիլ կապիտալներ են ներդրել նույն ռոքֆելներն ու ռոդշիլդները:
Ամերքըն հայտնի բոյերը:
Այն ամերիկյան, որի հետ ատամ ընդ ատաման, աչք ընդ աչք է այսօր մեր մայր Ռուսիան:
Բա հիմա` յո՞ երթա մեր «մածը»:
Դեպ ինքնասպանությո՞ւն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել