Ասե՞մ ինչ տպավորություն ունեմ կառավարության այսօրվա ծրագրի «ներկայացումից», ուր ոչ մի ընդդմադիր, կոշտ հարց չհնչեց...
Հատ-հատ` ճանապարհային քարտեզ էր գծվել, բոլոր «ընդդիմադիրների» համար, դերակատարություն որոշվել...
Վաղն էլ նույն սցենարով բոլոր իբր թե ընդդիմադիր ուժերը կբոյկոտեն ծրագիրը, աբրահամյանական կառավարությունը հերոսական ձեւով կստանա իրեն պետքական վաթսունվեց-յոթանասուն ՀՀԿ-ական դրական քվեն....
Ու ակտիվում ունենալով չորս ոչ իշխանական ուժերի «ընդդիմադիր» քվեն, հակարավոր դեպքում այլ կոնֆիգուրացիաներ կստանա դրանցից, որպեսզի իր խաթրին ոչ մեկը չկպնի.. ինչպես այլեւս չի կպնում «Դեմը». ինչպես այլեւս որեւէ մեկը ցույց չի կազմակերպում կառավարության շենքի դեմը..
Հա, մի երկու հեռավոր գյուղի գյուղացիների, իրենց գյուղը ուրիշին չմիացնելու համար կարող են ոչ «աբիդնի» բողոքի ցույց անել կառավարության շենքի մոտ ու ոչ ավելին:
Ինչը նույնպես գծված «ճանապարհային քարտեզ» է:
Հ.Գ. Փաստորեն մրից ելանք, մրջուր ընկանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/314176405404275?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել