Ընտանիքը յուրաքանչյուր հայ օջախի հենասյունն է:
Պատմությունն էլ բազմիցս ապացուցել է, որ հայ մարդը կանգուն է միայն իր ընտանիքի շնորհիվ:
Ընտանիքն էր, որ մեզ օգնեց և ուժ տվեց, որպեսզի պայքարենք և ամուր կառչած մնանք մեր պատմական հայրենիքից: Հայի համար ընտանիքը միշտ էլ եղել է սրբություն: Ընտանիք ունենալու փաստն է մարդուն ուժ տալիս` պայքարելու ու հաղթահարելու իր առջև ծառացած բոլոր դժվարությունները:
Միայն ընտանիք ունենալու դեպքում մարդ կարող է իրեն հասարակության մեջ լիարժեք զգալ և պայքարել հանուն վաղվա օրվա: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայ ընտանիքները միշտ էլ տարբերվել են աշխարհի մյուս երկրների ընտանիքներից` սիրով, նվիրվածությամբ և հավատով: Յուրաքանչյուր հայի համար ընտանիքն անփոխարինելի արժեք է:
Շնորհավորում եմ բոլոր ընտանիքներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում ընտանեկան երջանկություն, հարատև ջերմություն և բարեկեցություն, իսկ նոր ձևավորվող ընտանիքներին` անսահման սեր, առողջ ու գեղեցիկ զավակներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=667351400001707&set=np.29560972.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել