Մայիսը համարվում է հաղթանակների ամիս և իրոք հենց այս ամսում մենք կերտել ենք մեծագույն հաղթանակներ, որոնք վճռորոշ են եղել մեր պետականության և ազգի հետագա ճակատագրի համար: Մայիսի 9-ին հիշում և տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ու դաշնակից զորքերի տարած հաղթանակը: Արդեն նաև 22 տարի շարունակ այս օրը հայ ժողովուրդին համախմբվում են մեկ ընդհանուր վառ հիշողության` Արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Հաղթանակներ, որոնք կերտվեցին անհաղթահարելի խոչընդոտների ուղին հաղթահարելով:
Հայը կրկին զենք վերցեց հանուն իր Հայրենյաց հողը պաշտպանելու և ինքնությունը պահելու համար:
Պատիվ, որը մշտապես մխրճված է հայի էության մեջ: Էություն, որ միշտ տերն է իր ազգայինի:
Ազգային, որը պահում է հայի անկախ դեմքն ու դիմագիծը: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալի տոն է:
Այն իր մեջ ամփոփում է ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ, զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափարը: Շնորհավորում եմ բոլորիս Մեծ Հայրենական պատերազմի և Շուշիի ազատագրման կապակցությամբ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/663679127035601?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել