Ցավոք, հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը օր-օրի ավելանում է, սակայն չի ավելանում այն հարմարավետությունը, որն անհրաժեշտ է որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց: Բացի ֆիզիկական խնդիրներից, մարդկանց սպառնում է նաև գործազրկության խնդիրը:
Աշխատանքի, ինչու չէ նաև պայմանների բացակայությունը, էլ ավելի է ընկճում մարդկանց: Քիչ է, օրինակ, թեքահարթակների և հատուկ գրականության թիվը: Յուրաքանչյուրն այսօր խոսում և մտահոգություն է հայտնում, սակայն քչերն են, որ իսկապես մտահոգված են և անում են որոշակի քայլեր՝ թեկուզ մեկ հաշմանդամություն ունեցող մարդու հոգս համեմատաբար թեթևացնելու համար:
Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/661866387216875?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել