Newsbook.am-ը գրում է.
Ռուսական Առաջին հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստի պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ վերջինիս ինքնասպանության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Բարեկամնե՛ր, շտապում ենք հանգստացնել ձեզ։ Առաջին ալիքի գլխավոր տնօրեին Կոնստանտին Էրնստի ինքնասպանության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Սա առաջին դեպքը չէ, երբ տարատեսակ չտեսնված ԶԼՄ-ներ փորձում են զրպարտել Կոնստանտին Էրնստին։ Սակայն Ուկրաինայում ծավալված դեպքերի լույսի տակ, ուկրաինական լրատվամիջոցները կուլ տվեցին այս խայծը, իսկ նրանց հետևեցին ԱՊՀ մյուս երկրների լրագրողները»,- ասվում է հայտարարության մեջ։
Այսօր առավոտյան լուրեր էին տարածվել այն մասին, որ Ռուսական առաջին հեռուսաալիքի ղեկավար Կոնստանտին Էրնստը Վլադիմիր Պուտինի հետ երկարատև զրույցից հետո տուն է վերդարձել և ինքնասպանության փորձ կատարել։ Հավելենք նաև, որ Կոնստանտին Էրնստը դեռևս անձամբ կապի դուրս չի եկել լրագրողների հետ։