Hayeli.am-ը գրում է.
ԱԺ նախագահի ընտրությունների արդյունքները վերջնականապես ի ցույց դրեցին քաղաքական եւ հատկապես ընդդիմության դաշտի ճգնաժամը։ Այսպիսով իրենց ընդդիմություն եւ այլընտրանք հայտարարծ ու վերջին շրջանում իշխանության /իհարկե, իշխանության ինչ-որ մի հատվածի/ դեմ կատաղի պայքարի ելած ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն հակառակ խորհրդարանական գործընկերներ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ժառանգության մասնակցեցին նախագահի ընտրության քվեարկությանը եւ ընտրեցին Գալուստ Սահակյանին։ Դա երեւաց վերջինի օգտին գրանցած 101 Հրանտ Բագրատյանի 3-ի փոխարեն։ Իհարկե , որեւէ արդարացում չի պահանջում նաեւ ՀԱԿ խմբակցության պահվածքը, որոնք արդեն երկու անգամ մեղմ ասած դավաճանեցին իրենց ֆրակցիայի անդամ Հրանտ Բագրատյանին եւ սատար չկանգնեցին վերջինի թեկնածությանը։ ՀԱԿ-ը հայտարարեց, որ խորհրդարանում իշխող ,մեծամասնության պարագայում անիմաստ եւ ձեւական է համարում մասնակցությունը քվեարկությանը,ուստի դրանով էլ պայմանավորեց Բագրատյանին չսատարելու փաստը։ Մինչդեռ ԲՀԿ-ն, ով ըստ էության համարվում էր հրաշալի կոչվող քառյակի լոկոմոտիվը ոչ միայն մասնակցեց, այլեւ քվեարկեց իշխանության թեկնածուի օգտին։ Ավելորդ է խոսել ՕԵԿ-ի մասին, ով իր <բարոյականությունը> ցույց է տվել դեռ տարիներ առաջ եւ այս դեպքում փաստն ինքնին զարմանալի չէր եւ ոչ էլ անակնկալ։ Մինչդեռ այժմ պարզ եւ տրամաբանական հարց է ծագում՝ ում եւ ինչին է այլընտրանք ԲՀԿ-ն։ Այս կուսակցությունը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական հայտնի վերլուծությունից հետո դիքրավորվեց նաեւ ոչ իշխանական դաշտում եւ որսաց նաեւ նույն զանգվածների վստահությունը հերթական փորձության դեպքում ցույց տվեց իր հավատարմությունն առ իշխանությունը։ Մի բան ակնհայտ է՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականից եւ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո ԲՀԿ-ն ամբողջովին զինաթափվել է եւ հենց նրա պատճառով է, որ քառյակը միասնական օրակարգ չի ձեւավորում։ hրաշալի կոչվող քառյակը հասկանալի պատճառներով չի հրաժարվում ԲՀԿ-ից, փոխարենը ԲՀԿ-ն է կամաց-կամաց հետ քաշվում։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն, ի դեպ, իրենց քվեարկության առիթով հետեւյալ բացատրությունը տվեց, նա նախ հայտարարեց, որ դա իրենց իրավունքն է․«Չի եղել միասնական թեկնածուով հանդես գալու օրակարգ և չի եղել այդ քվեարկությանը միասնական դիրքորոշում հայտնելու քննարկում: Այնպես որ, յուրաքանչյուր քաղաքական ուժ քվեարկության ժամանակ ազատ է լինելու իր դիրքորոշման մեջ» ասաց նա հավելելով նաեւ, որ հարցն ընդհանուր առմամբ, անկարևոր է: Իհարկե, հարցն անկարեւոր է, չէ՞ որ Տիգրան Սարգսյանի անձի հետ որեւէ առնչություն չունի, իսկ ԲՀԿ-ն վերջին շրջանում ապացուցեց, որ իր պայքարը միայն Տիգրան Սարգսյանի դեմ է։
Անի Սահակյան