Newsbook.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական է գնահատում Դաշնային խորհրդի կողմից հավանության արժանացած Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին օրենքի պարզեցումը:

«Ես այդ օրենքի մեջ դրական բաներ եմ տեսնում, որովհետեւ մեր ազգակիցները մեծ թիվ են կազմում Ռուսաստանում եւ որոշակի աշխատանքներ ունեն: Իսկ ընդհանուր առմամբ արտագաղթը որեւէ դիպվածքից, որեւէ հորդորից կամ էլ օրենքից կախված չէ: Դա մեր ներքին գործն է, եւ մեր ազգաբնակչության մտածողության հարցն է: Ես արտագաղթ չեմ ընդունում, որովհետեւ մարդիկ իրենց եւ իրենց ընտանիքների խնդիրները լուծելու համար փորձում են ավելի լավ աշխատատեղ ունենան, եւ որեւէ հայ Հայաստանը չի մոռանում: Եթե հայ կա, որը մոռանում է Հայաստանը, նրան կարելի է արտագաղթող անվանել»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Գալուստ Սահակյանը:

Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ Գալուստ Սահակյանը դեմ և հատկապես դժգոհ կլիներ ՌԴ՝ պարզեցված կարգով քաղաքացիություն տալու մասին օրենքին: Առաջարկեք Գալուստ Սահակյանին որևէ հակապետական, կազմաքանդիչ ծրագիր կամ առաջարկ, և այն անմիջապես կարժանանա Գալուստ Սահակյանի հավանությանը: Հետևաբար, Գալուստ Սահակյանի «լայքը» կարելի է կիրառել որպես ինդիկատոր՝ հասկանալու, թե տվյալ առաջարկն արդյո՞ք բխում է ՀՀ շահերից, թե՞ բնավ ոչ: Չկասկածեք՝ Գալուստ Սահակյանն անպայման դեմ կարտահայտվի ցանկացած պետականամետ նախագծի ու առաջարկի:

Մարինա Բաղդագյուլյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել