Panorama.am-ը գրում է.
Թուրքիայում օրենքի գերակայությունը քայքայվում է, քանի որ Էրդողանն անցել է դատարանին շողոքորթելու գործընթացին: Այս մասին գրում է «World Politics Review»-ն:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր երկրի դատարաններին մեղադրում է «զուգահեռ պետության» գաղափարի մի մասով գործելու մեջ, որը վտանգում է կառավարության գործունեությունը: Թուրքիայի դատական համակարգի, վարչապետի ու նրա իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունի շարունակական պայքարի մթնոլորտում, Էրդողանի հայտարարությունները կարելի է վերջին խորամանկ քայլ համարել:
«Դատական համակարգը դարձել է հանրային թշնամի՝ առաջին հերթին կառավարության աջակիցների համար, սակայն միևնույն ժամանակ այն դարձել է միակ հույսը կառավարական ուժերին ստուգելու համար, իսկ Թուրքիայում օրենքի գերակայությունը «տուժում է»,- նշել է վերլուծաբան Կոպլոուն:
Հունվարին, Էրդողանն արգելափակեց Twitter և YouTube, փորձեց ի պատասխան կաշառակերության սկանդալի, վերակազմակերպել դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը (HSYK), հեռացրեց կամ վերանշանակեց հարյուրավոր դատավորների և դատախազների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



