Դավիթ Քոչարյանը դուրս է եկել ԱԺ ԲՀԿ խմբակցությունիցՕրեր առաջ, երբ լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ պատրաստվում են լքել ԲՀԿ խմբակցությունը` ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչներից ոմանք, օրինակ` Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ նման բան չի կարող լինել, քանի որ ԲՀԿ-ն կուռ կառույց է` գրեթե մեկ ընտանիք: Իսկ այժմ ի՞նչ պետք է ասի տիկին Նաիրան, երբ իրենց պատգամավորը` Դավիթ Քոչարյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից: Վստահ եմ, որ նա առաջինն է, բայց ոչ վերջինը և դեռ շատերը կհետևեն Դավիթ Քոչարյանի օրինակին: 
Հ.Գ. Իսկ թե Դավիթ Քոչարյանն այլևս չի կիսում ԲՀԿ-ի տեսակետները, թե պատրաստվում է պաշտոն ստանալ` ցույց կտա կառավարության շենքի կլոր ժամացույցի ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել