19:07 , 14 ապրիլ, 2014
Օրեր առաջ, երբ լուրեր էին շրջանառվում, որ առաջիկայում որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ պատրաստվում են լքել ԲՀԿ խմբակցությունը` ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչներից ոմանք, օրինակ` Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էր, որ նման բան չի կարող լինել, քանի որ ԲՀԿ-ն կուռ կառույց է` գրեթե մեկ ընտանիք: Իսկ այժմ ի՞նչ պետք է ասի տիկին Նաիրան, երբ իրենց պատգամավորը` Դավիթ Քոչարյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից: Վստահ եմ, որ նա առաջինն է, բայց ոչ վերջինը և դեռ շատերը կհետևեն Դավիթ Քոչարյանի օրինակին:
Հ.Գ. Իսկ թե Դավիթ Քոչարյանն այլևս չի կիսում ԲՀԿ-ի տեսակետները, թե պատրաստվում է պաշտոն ստանալ` ցույց կտա կառավարության շենքի կլոր ժամացույցի ժամանակը: