Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի առջև երկու կարևորագույն խնդիր է դրված. Առաջին` շարունակել պայքարը կոռուպցիայի ու կաշառակերության դեմ, ավելին, արմատախիլ անել այդ երևույթը պետական համակարգից: Պետք է նկատել, որ Հայաստանի գործող ուժային կառույցներն այդքան պրոֆեսիոնալիզմ ու վճռականություն ունեն այս խնդիրը չլուծելու պարագայում պատժելու նոր կաբինետի ցանկացած ռանգի պաշտոնիայի: Երկրորդ` վարչապետը պետք է կարողանա կարճ ժամանակում իրականացնել այնպիսի ռեֆորմներ տնտեսական բլոկում, որպեսզի ընկալելի լինի հասարակության որևէ շերտի կողմից: Կհաջողվի դա անել Հովիկ Աբրահամյանին, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց մի բան հստակ է, նախագահը շատ ծանր և պատասխանատու բեռ է իջեցրել Հովիկ Աբրահամյանի ուսերին
Հ.Գ. Շատ կարևոր է, որ Հովիկ Աբրահամյանը կարողանա նաև չիջեցնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից նոր մակարդակի բարձրացված կառավարման մեթոդիկան, հակառակ պարագայում, նոր սերունդը հաստատ չի ների Հովիկ Աբրահամյանին:



