davit-armen

GalaTv.am-ը գրում է.

Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, այսօր տեղի ունեցած ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանի առաջարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնը կստանձնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս նշանակումը վարչապետի պաշտոնում չի զարմացրել ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց հետեւյալը. «Չի զարմացրել, որովհետեւ դուք այնքան էիք գրել այդ մասին, որ ընդհանրապես անակնկալ չէր»: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե իր հետագա պաշտոնավարման մասին ինչ կասի, շարունակելու է արդյոք նախարարի պաշտոնում մնալ, Ա. Աշոտյանը ասաց. «Իմ քաղաքական գործունեությունը պետք է ձեզ հետաքրքրի ավելի, քան իմ պաշտոնավարումը, որովհետեւ ես  պաշտոնյա եմ, այսպես ասած, մի քանի տարի, իսկ քաղաքականության մեջ՝ տասը տարուց ավելի: Կարող եմ շտապել եւ ձեզ վստահեցնել, որ ես մնում եմ քաղաքականության մեջ որպես ՀՀԿ գործադիր մարմնի խորհրդի անդամ եւ կուսակցության փոխնախագահներից մեկը»: Մեր հաջորդ հարցին՝ իսկ կրթության ոլորտում անելիքներ ունե՞ք, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը  նշեց, թե կրթության ոլորտում անելիքներ միշտ էլ կան, անկախ այն հանգամանքից, թե ով կլինի նախարարը, ինքը, թե այլ թեկնածուներ:

ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ կարծում է, որ կուսակցությունը ճիշտ որոշում է կայացրել՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նշանակելով վարչապետի պաշտոնում: Դիտարկմանը, թե Հ. Աբրահամյանն ավելի լավ կղեկավարի երկիրը, քան անում էր Տիգրան Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը  նշեց. «Ավելի լավը ցույց է տալիս կյանքը: Ես կարծում եմ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի առանձնահատուկ խնդիրներ, եւ կարծում եմ այսօր այն մարտահրավերները, որոնք առկա են մեր երկրի առջեւ, թերեւս լավագույնը կարող է լուծել  Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը»: Նա նշեց, թե որեւէ կտրուկ փոփոխություն չի լինում, եթե խոսքը վերաբերում է արդյունքներին, իսկ եթե աշխատելաոճին, ապա իհարկե կլինեն, որովհետեւ տարբեր մարդիկ են (նկատի ունի նախկին վարչապետ Տ.Սարգսյանին եւ նորանշանակ Հ. Աբրահամյանին) եւ տարբեր խնդիրներ են տեսնում եւ նաեւ լուծման եղանակները կարող են տարբեր լինել:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել