Այսօր կներկայացնենք, թե ինչ կերպարով 100-ից 200 տարի հետո հայ ժող. պատմության մեջ կհիշեն քաղաքականությամբ զբաղվող Լևոն Զուրաբյանին:

Լևոն Ապոկալիպսիս Զուրաբյան

Լևոն Զուրաբյանը մինչև ԼՏՊ-ի 2008 թվականի աշխուժացումը ասպարեզում չէր երևում: Մասնագիտությամբ ոչ քաղաքագետ այս մարդը ՀԱԿ-ի կազմում հայտնվեց ԱԺ-ում, որտեղից էլ սկսվեցին նրա ապոկալիտիկ թեզերը Հայաստանի ապագայի, իսկ ավելի ճիշտ՝ այդ ապագայի բացակայության վերաբերյալ: Նա ԱԺ նիստերին գուշակություններ էր անում այն մասին, որ Հայաստանը շուտով փլվելու է: Սակայն նրա գուշակությունները ու ապոկալիպտիկ թեզերը այդպես էլ չէին իրականանում: Իհարկե, այդ ամենը նա անում էր Հայաստանի ու հայ ազգի համար, ոչ թե աթոռի, բայց որ աթոռն էլ լիներ, չէր խանգարի: Իր մտքերի համար ժողովուրդը նրան անվանեց Լևոն Ապոկալիպսիս: Եթե դու, հարգելի ընթերցող, այդ օրերից 100-200 տարի հետո կարդում ես այս տողերը, ուրեմն Լևոն Ապոկալիպսիսի գուշակություններն իրոք որ չեն արդարացել:

Ազգի ապագայով մտահոգվեցին Էդգար Խաչատրյանը և Мовсес Демирчян-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել