Yerkirmedia.am-ը գրում է.
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության փաստըդատապարտող բանաձեւը։
Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Բանաձեւն ընդունվել է 12 "կողմ", 5 "դեմ" ձայնով։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ սենատոր Մարկ Քիրքի՝ ապրիլի 3-ին շրջանառության դրված նախագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կայուն, կառուցողական հարաբերությունների հաստատման համար, բայց որոնք հիմնված կլինեն Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների՝ Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=19644
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել